Բրիտանական դիզայներական ընկերությունը, որը հայտնի է ուտելիքների եւ խմիչքների իր փորձարկումներով, մշակել է գաստրոնոմիական 200 Club արկածը, որը ձգվում է մեկ օրից ավելի:

Ըստ էության, դա 200 փոքր կերակրատեսակների համտես է, որոնցից յուրաքանչյուրին տրվում է 7 րոպե: Այդ ժամանակը բավարարում է համը եւ դիզայնը գնահատելու համար:

200 կերակրատեսակները բաժանվում են 10 խմբերի, որոնցից յուրաքանչյուրի համար սեղանը դրվում է մի գույնով:

Ընկերությունը խոստովանել է, թե իրենց հետաքրքիր է հետազոտել, թե ինչպես է քնի եւ շարժման անբավարարությունն ազդում համեղ ուտելիքների ընկալման վրա: