Ծնողները պետք է թույլ չտան իրենց դուստրերին խաղալ Բարբի տիկնիկներով եւ դրա փոխարեն նրանց Լեգոյի կոնստրուկտոր տան։ Այսպես է կարծում Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի փորձարարական ֆիզիկայի պրոֆեսոր Աֆինա Դոնալդը։ Նա կարծում է, որ մանկական խաղալիքների սխալ ընտրությունը բացասական է ազդում աղջիկների զարգացման վրա։

Նրա կարծիքով՝ ճիշտ խաղալիքները կարող են օգնել գիտության եւ շինարարության նկատմամբ հետաքրքրություն զարգացնել։ Պրոֆեսոր Դոնալդը քննադատել է դպրոցներին, որտեղ աղջիկ երեխաների համար սեռական կարծրատիպերին համապատասխանող զբաղմունք են գտնում, գրում է Medikforum-ը։

«Մենք պետք է փոխենք տղաների եւ աղջիկների զարգացման մասին մեր պատկերացումները, եւ այն, թե ինչն է նրանց համար թույլատրելի, իսկ ինչը՝ ոչ։ Երեխաների խաղալիքները մեծ կարեւորություն ունեն։ Մենք աղջիկ եւ տղա երեխաներին տարբեր խաղալիքներ ենք տալիս՝ ելնելով կարծատիպերից»,- ասել է պրոֆեսորը։