Չիլիում ոստիկանությունը երեխայի է հյատնաբերել, որին մեղացրել են կենդանիները, հաղորդում է «Ռոսսիա 24»-ը:

Արիկա քաղաքի մի բնակչուհի նկատել է, որ լքված մեքենաների տարածքում կիսամերկ երեխային կերակրում է շունը եւ անմիջապես ոստիկանություն ահազանգել: Ըստ վերջիններիս, ժամանակակից «Մաուգլի»-ին լքել են ծնողները, երեխան հյուծված է եղել: Այժմ նա հիվանդանոցում է՝ բժիշկների հսկողության ներքո:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, ոստիկանությունն արդեն գտել է երեխայի մորը: Փոքրիկի հետագա ճակատագիրը որոշելու է դատարանը: