Փաիլանդի արգելոցներից մեկում Մեյ Յուի փիղն ու նրա դուստր ՄիԲեյը ճանաչել են իրար՝ բաժանվելուց երեք տարի անց: Կենդանիները տարբեր ձայներ են հանել, փաթաթվել կնճիթներով՝ ուրախություն դրսեւորելով: Այժմ փղերն ապրում են վայրի բնության պայմաններում, գրում է The Daily Mail-ը:
Փղին ու ձագին բաժանել էին իրարից 3,5 տարվա համատեղ կյանքից հետո: ՄիԲեյին վաճառել էին զբոսաշրջային բիզնեսին, նա տուրիստների էր տեղափոխում Թաիլանդում: Սակայն կենդանին սկսել էր արագորեն քաշ կորցնել, եւ դարձել էր վտանգավոր զբոսաշրջիկների նստելու համար:
Փղիկին բերել էին արգելոց՝ վայրի բնության պայմաններում զբոսաշրջիկներին ցույց տալու համար: Սկզբում նա իրեն անվստահ էր զգում, բայց մորը գտնելուց հետո սկսել է վերականգնվել:





























