500 մլն դոլար արժողությամբ նկարների հավաքածուն, որը պատկանում էր ապրիլին մահացած Ալֆրեդ Թաուբմանին, նոյեմբերին վաճառքի կհանվի Sotheby's աճուրդի տանը։ Նշենք, որ Թաուբմանը 1983-2005թթ. հանդիսանում էր աճուրդի տան սեփականատերը, գրում է Financial Times-ը։

Հավաքածուում կա ավելի քան 500 նմուշ, այդ թվում՝ Վերածննդի դարաշրջանի վարպետների գործեր։ Հավաքածուի միջուկը 20-րդ դարի նկարիչների՝ Մոդիլյանիի, Վիլեմ դե Կունինգի, Ջորջիո Օ՚Կիֆի եւ այլոց ստեղծագործություններն են։

Փորձագետների գնահատմամբ Պաբլո Պիկասոյի Femme assise sur une chaise («Բազկաթոռում նստած կինը») կտավը կարող է վաճառվել 25-30 մլն դոլարով, իսկ Մարկ Ռոտկոյի աշխատանքները գնահատվում են 20-30 մլն դոլար յուրաքանչյուրը, գրում է «Ինտերֆաքս»-ը։