Ստորջրյա քարանձավում գտել են մեկ մլն տարվա հնության կապիկի մնացորդներ: Գտածոն արվել է այն բանից հետո, երբ գիտնականները վերականգնել են բրածոյի սրունքի ոսկորը: Գտածոն արվել է Դոմինիկյան հանրապետության Ալտագրասիա նահանգի ստորջրյա քարանձավում: Կապիկը ոչ մեծ կատվի հասակ ունի, ապրել է ծառերի վրա, սնվել հիմնականում մրգերով եւ տերեւներով: Գիտնական Մելիսա Տոլմանի խոսքով, իրենք իմացել են Կարիբյան ավազանի բազմազան կենդաբանական աշխարհի մասին, բաց գտածոն իսկապես արտառոց է:

Antillothrix bernensis-ը Էսպանյոլում ապրած պրիմատների երկու տեսակներից մեկն է: Ավելի վաղ հայտնաբերված մնացորդները թվագրվում են 10 հազար տարով, իսկ նոր գտածոյի տարիքը կազմում է 1,3 մլն տարի: