Դանիայում դատարանը որոշում է կայացրել 15-ամյա աղջկա եւ նրա ընկերոջ կատարած աղմկահարույց սպանության գործով, գրում է The Daily Mail-ը։
Հետաքննության տվյալներով՝ 15-ամյա Լիզա Բորխը եւ արմատական իսլամական հայացքների հարող նրա 29-ամյա ընկեր Բախտիար Մուհամմեդ Աբդուլլահը դանակի 20 հարվածով սպանել են աղջկա մորը։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ սպանությունից առաջ դեռահաս աղջիկը մի քանի ժամ ուսումնասիրել է «Իսլամական պետության» գրոհայինների իրականացրած մահապատիժների հոլովակները, որոնք հրապարակված են YouTube-ում։ Խոսքը մասնավորապես այն տեսահոլովակների մասին է, որտեղ երեւում են բրիտանացի Դեւիդ Հեյնսի եւ Ալան Հենինգի գլխատման կադրերը, գրում է Gazeta-ն։
Սպանությունից հետո աղջիկը ոստիկանություն էր զանգահարել եւ հայտարարել, որ լսել է մոր ճիչը եւ տեսել փախչող «սպիտակ տղամարդու»։





























