Facebook-ի օգտատերերի հետ մեծ ասուլիսի նախօրեին սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ուղիղ եթերում էքսկուրսիա է անցկացրել ընկերության՝ Քալիֆորնիայի Մենլո-պարկում գտնվող կենտրոնակայանում: «Սա մեր առաջին ուղիղ եթերն է կենտրոնակայանից»,- ասել է ցուկերբերգը տեսանյութի սկզբում: Նկարահանման համար առաջին անգամ օգտագործվել է Facebook-ում հոսքային վիդեոյի գործառույթը, հաղորդում է «Դոժդը»:
Այդ էքսկուրսիայի ընթացքում Ցուկերբերգը պատմել է, որ ընկերությունը նոր գրասենյակ է տեղափոխվել ընդամենը մի քանի ամիս առաջ: Գրասենյակն ահռելի տարածք է՝ առանց պատերի եւ աշխատասենյակների: Բոլոր աշխատակիցները միասին են նստում: Ըստ Ցուկերբերգի, դա օգնում է աշխատել թիմով, կիսվել գաղափարներով եւ աշխատել հաղորդակցվելով:
Սոցցանցի ղեկավարը նաեւ ցույց է տվել իր աշխատատեղը, նա նստում է բոլորի հետ:





























