Twitter սոցիալական ցանցը Highlights անվանումով գործառույթ է թողարկում, որի շնորհիվ Android սարքերի օգտատերերն ամենահետաքրքիր կոնտենտի ընտրանին կստանան:

Ըստ Gazeta-ի, Highlights-ը թողարկվել է 2015 թվականի ապրիլին, սակայն մինչեւ հիմա հասանելի էր միայն անգլերենով: Դրա օգնությամբ օգտատերերը կարող են ծանոթանալ իրենց գրառումների հոսքի ամենահետաքրքիր իրադարձությունների ընտրանուն:

Ընտրանուն կարելի է ծանոթանալ ցանկացած պահի: Առաջիկայում ֆունկցիան հասանելի կլինի նաեւ այլ հարթակներում: