T3 տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում Samsung Galaxy S6 Edge-ը ստացել է «տարվա լավագույն սմարթֆոն» մրցանակը, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Sky News-ը:
Samsung-ի սարքը կարողացել է հաղթել այս անվանակարգում ՝ չնայած iPhone 6-ի, Sony Xperia Z3 Compact-ի, LG's G4 –ի եւ the HTC One M9-ի մրցակցությանը: Միեւնույն ժամանակ Apple-ը ցուցահանդեսում չորս մրցանակ է շահել:
«Տարվա լավագույն գաջետ» ու «տարվա լավագույն կրվող սարք» մրցանակները բաժին են ընկել Apple Watch սմարթ ժամացույցներին: iPad Air 2-ը հաղթել է «տարվա լավագույն պլանշետ» անվանակարգում: Apple-ը նաեւ ճանաչվել է տարվա լավագույն ապրանքանիշ:
Ավելի վաղ Apple-ը ցանցում տեղադրել էր Move to iOS հավելվածը, որը թույլ է տալիս սմարթֆոնների տվյալներն ու կոնտակտները տեղափոխել Apple սարքերի վրա: Այդուհանդերձ, հավելվածը մի շարք բացասական մեկնաբանություններ ու գնահատականներ է ստացել Google օպերացիոն համակարգի բազայով սարքեր օգտագործողների կողմից:




























