Նոր բրաուզերային խաղը խաղացողներին առաջարկում է վայրէջքի տանել SpaceX Falcon 9-ը: Falcon 9-ի ձախողված վայրէջքների մոտիվներով Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի մասնագետները նոր խաղ են ստեղծել, որի հիմնական նպատակը հրթիռը հաջող վայրէջքի տանելն է:
Դա այնքան էլ դյուրին չէ, քանի որ հրթիռը պայթյունավտանգ է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Verge-ին:
Իլոն Մասկի SpaceX ընկերությունը բազմաստիճան Falcon 9 հրթիռներ է ստեղծում: Հիմնական մոդուլի հաջող մեկնարկից հետո հրթիռի առաջին մակարդակը պետք է վերադառնա երկիր՝ կրկնակի օգտագործման համար: Դա թույլ կտար շուրջ 10 մլն դոլար տնտեսել: Սակայն ընկերությունն առաջին մակարդակը վայրէջքի տանելու երկու անհաջող փորձ է կատարել:




























