Թայվանի ափերին նավի խորտակման հետեւանքով 4 մարդ է մահացել, եւս 5-ը համարվում են անհետ կորած: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին: Ձկնորսական նավը բախվել է բեռնանավի:

Ներկայումս աղետի գոտում որոնողական փրկարարական աշխատանքներ են ընթանում՝ մոտորանավակների ու ուղղաթիռների օգնությամբ: