Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում, որտեղ հինգշաբթի պետական հեղաշրջում էր տեղի ունեցել, ծայր առած փողոցային բախումների զոհերի թիվը հասել է 10-ի։ Ըստ վերջին տեղեկությունների, վիրավորվել է 100 մարդ, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով հիվանդանոցի ներկայացուցիչն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել 6 զոհի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Տուժածների մեծ մասը հրազենային վնասվածքներ է ստացել։ Զոհերի թվում կա 14-ամյա դեռահաս։
Հիշեցնենք, որ Բուրկինա Ֆասոյի Զինված ուժերի ներկայացուցիչները հինգշաբթի հայտարարել էին, որ իշխանազրկել են նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միշել Կաֆանդոյին, ինչի կապակցությամբ իր լիազորությունները վայր է դնում նաեւ ժամանակավոր կառավարությունը։
Երկրի անցումային կառավարության ղեկավար Շերիֆ Սայն ասել էր, որ երկրում պռտական հեղաշրջում է տեղի ունեցել եւ կոչ էր արել ազգաբնակչությանը դեմ դուրս գալ դրան։




























