Համացանցում հրապարակվել են ռուսական շուկայում չինական մակնիշի ամենաթանկ ավտոմեքենայի՝ նորացված Chery Tiggo 5-ի առաջին լուսանկարները:

Փոփոխություններ կան մեքենայի ինչպես արտաքինում, այնպես էլ ինտերիերում:

Ըստ motor.ru-ի, ռուսական շուկայում Chery Tiggo 5-ն առաջարկվում է շարժիչի մեկ տարբերակով՝ 135 ձիաուժ հզորությամբ 2 լիտր ծավալով: Ամենագնացի ամենաէժան տարբերակը 750 հազար ռուբլի է: