Դեկտեմբերի 19-ին երեկոյան Անկարայում ֆոտոցուցահանդեսի բացմանը իր ելույթի ժամանակ սպանվել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը։ Անհայտ անձը, որը թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով, ոստիկանության նախկին աշխատակից է եղել, որին հեռացրել էին աշխատանքից Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո, դիվանագետի վրա կրակել էր մեջքից։ Կրակ բացելուց առաջ նա Հալեպի մասին մի քանի արտահայտություն է բղավել։

Կրակողն ինքը սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ, մահափորձից 45 րոպե հետո։ Կարլովը ստացած հրազենային վիրավորումներից հիվանդանոցում մահացել է ։ Մոսկվան սպանությունը որակել է ահաբեկչություն։

NEWS.am-ը ներկայացնում է Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների քրոնիկան.

Մահափորձ Անկարայում Ռուսաստանի դեսպանի դեմ

ՌԴ դեսպանի վրա Անկարայում կրակել են մեջքից

Անկարայում սպանվել է անհայտ անձը, որը կրակել էր Ռուսաստանի դեսպանի վրա

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի վրա կրակող հանցագործին ֆիքսել են լրագրողների տեսախցիկները

Մարիա Զախարովան հաստատել է դեսպանի մահվան լուրը

Տեսախցիկը ֆիքսել է Անկարայում Ռուսաստանի դեսպանի վրա հարձակման պահը

Անկարայի քաղաքապետ․ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի վրա մահափորձը Անկարայի ու Մոսկվայի հարաբերությունները փչացնելու փորձ է

ԱՄՆ-ն դատապարտել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը

Անկարայում Ռուսաստանի դեսպանի վրա կրակողը ոստիկան է եղել

Թուրքիայում արգելել են Ռուսաստանի դեսպանի սպանության վերաբերյալ տեղեկությունների տարածումը

ՌԴ ՔԿ քրեական գործ է հարուցել ՌԴ դեսպանի վրա հարձակման փաստով

Օլանդը վճռականորեն դատապարտել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը

Թուրքիայի ԱԳՆ-ն վստահեցնում է, որ ՌԴ դեսպանի սպանության փաստով «բազմակողմանի հետաքննություն» կիրականացվի

Քերին հայտնել է, որ ԱՄՆ պատրաստ է օգնել Ռուսաստանին ու Թուրքիային դիվանագետի սպանության հետաքննության գործում

Թուրքիայում ՌԴ դեսպանին սպանած ոստիկանի մայրն ու քույրը ձերբակալվել են

Պուտինը հանձնարարել է հետմահու պետական պարգեւատրման ներկայացնել Թուրքիայում ՌԴ դեսպանին

Պեսկովը պատմել է Պուտինի եւ Էրդողանի զրույցի մանրամասները

Մեդվեդեւ. Ռուսաստանն անպատիժ չի թողնի Թուրքիայում դեսպանի սպանությունը

Պուտին. Դեսպանի սպանությունը սադրանք է

Չավուշօղլու․ՌԴ դեսպանի սպանությունը չի փչացնի Անկարայի ու Մոսկվայի հարաբերությունները

Ֆեթուլահ Գյուլենը դատապարտել է Ռուսաստանի դեսպանի սպանությունը

ՄԱԿ ԱԽ-ն ահաբեկչություն է որակել Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը

ՌԴ ու Թուրքիայի վարչապետները քննարկել են Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը

ՄԱԿ ԱԽ-ն ահաբեկչություն է որակել Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը

Արտերկրում ռուս ու խորհրդային դեսպանների ընդամենը երեք սպանության դեպք է հայտնի, նշում է ՏԱՍՍ-ը։

1829-ի փետրվարի 11-ին Թեհրանում իսլամական մոլեռանդների ամբոխը հարձակվել էր Ռուսաստանի դեսպանատան վրա։ Սպանվել էր Պարսկաստանում (ներկայիս Իրանում) Ռուսաստանի դեսպան, գրող Ալեքսանդր Գրիբոեդովը։ Հարձակման հետեւանքով զոհվել էր նաեւ դեսպանատանը գտնվող 37 մարդ։

1923-ի մայիսի 10-ին Լոզաննում (Շվեյցարիա) նախկին սպիտակգվարդիական սպա Մորիս Կոնրադիի կողմից սպանվել էր Իտալիայում ԽՍՀՄ ներկայացուցիչ Վացլավ Վորովսկին, որը Շվեյցարիա էր ժամանել ՝ Մերձավոր Արեւելքի հարցերով համաժողովի։ Սպանությունը տեղի էր ունեցել «Սեսիլ» հյուրանոցի ռեստորանում, որտեղ իջեւանել էր խորհրդային պատվիրակությունը։ Ատենակալները արդարացրել էին մեղադրյալներ Մորիս Կոնրադիին ու նրա հանցակից Արկադի Պոլունինին։ Խորհրդային Ռուսաստանի ու Շվեյցարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել էին։