Մեծ Բրիտանիայի հուսահատված բնակչուհին ինքն իր հետ է ամուսանացել, հայտնում է The Guardian-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ Գրեյս Գեդլերը սեփական հարսանիքի ժամանակ միաժամանակ եւ՛ հարսնացուն էր, եւ՛ փեսացուն:

Նրա կյանքի ամենակարեւոր օրը կնոջն աջակցելու են եկել մոտ 50 հյուրեր: Արտասովոր հարսանիքին մասնակցել են նաեւ նրա ծնողները: Նրանք նշել են, որ իրենց համար գլխավորը դստեր երջանկությունն է:

Հարսնացուն, սակայն, խոստովանել է, որ իրեն ոչ բոլոր մտերիմներն են աջակցել՝ որոշ ընկերներ նման որոշումը նարցիսիզմի դրսեւորում են համարել:

«Իհարկե, երբ հայտարարում ես ինքդ քո հետ ամուսանանալու մասին, դա վկայում է չափից ավելի ինքնասիրահարվածության մասին»,- ընկերների կարծիքի հետ համաձայնել է բրիտանուհին:

Պարբերականը նշել է, որ «ամուսնական այսպիսի կապը» Մեծ Բրիտանիայում իրավական կարգավիճակ չունի: