Բազմազավակություն կարող է սպառնալ երկու ծնողների առողջությանը։ Որքան շատ երեխա՝ այնքան մեծ է սրտանոթային հիվանդությունների ռիսկը, հաղորդում է CTV News–ը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեկ երեխայի առկայությունը որեւէ կերպ չի ազդում ծնողների առողջության վրա (խնդիրների ունենալու ռիսկը նույնիսկ նվազում է)։ Իսկ ահա 2 եւ ավելի երեխայի առկայությունը ընտանիքում բարձրացնում է սրտի իշեմիկ հիվանդության եւ կաթվածի հավանականությունը։ Գումարած դրան՝ հաճախ հանգեցնում է շաքարի դիաբետի առաջացման։
Մեկ այլ ուսումնասիրության արդյունքներ էլ վկայում են, որ հաճախակի հղիացումը կնոջ մոտ կարող է առիթմիայի եւ կաթվածի հավանականության ավելացման պատճառ դառնալ։
Բազմազավակ ծնողների համար այս ամենը ծանր բեռ է դառնում։ Ավելին, հղիությունները հանգեցնում են տարբեր ազդակներին արձագանքների փոփոխման, այսինքն՝ կնոջ սրտանոթային համակարգը չի կարողանում ադեկվատ արձագանքել սթրեսին։



























