Մարդը որքան շատ է ուշադրություն ցանկանում, այնքան դրա հետ կապված խնդիրներ շատ է ունենում: Քանի դեռ նա ուրիշներից կախված է, երջանկությունը թռուցիկ է, Psychologytoday-ում նշել են ամերիկացի հոգեբանները:
Ցավոք, երբ ամբողջ էներգիան ուղղված է ուշադրություն գրավելուն, մեծ է հավանականությունը, որ մարդը դրա փոխարեն հակառակը կստանա: Դրանից զատ, նման դեպքերում բնական լինելու փոխարեն, նա ձգտում է այն կերպարը ստեղծել, որը մարդկանց գրավիչ կթվա եւ ավելի մեծ ուշադրություն կգրավի:
Մարդիկ աստիճանաբար իրենց հարմարավետ չեն զգում այդպիսի մարդու ընկերակցությամբ եւ սկսում են հանդիպումներից խուսափել, հեռախոսազանգերին չպատասխանել: Դա էլ ավելի մեծ ուշադրության արժանանալու ցանկություն եւ դրան հետեւող տառապանք է առաջացնում: Գիտնականները նման վարքագծի պատճառ են համարում մանկության տարիներին էմոցիոնալ վնասվածքի առկայությունը:




























