Լեհը դարձել է Ֆրանսիայի լավագույն գարեջուր արտադրողը։ Վրոցլավից ինֆորմատիկայի մասնագետը ստացել է գլխավոր մրցանակը գյուղատնտեսության մրցույթում, հայտնում է Լեհաստանի ռադիոն։
34 անվանակարգերում հանձնվող մրցանակի համար պայքարում են պարենամթերք, նաեւ ոգելից խմիչքներ արտադրողները ։
Այս տարվա մրցանակը բաժին է հասել Յացեկ Կորչակին ու նրա կնոջը՝ Աննային, որը ֆրանսուհի է ու որի հետ լեհը համատեղ ֆիրմա է բացել։
Մատտենգեյմ փոքր քաղաքում ամուսինները արտադրում են Մաթթեն կոչվող գարեջուրը, որը բազմիցս տարբեր մրցանակների է արժանացել։
Ըստ Կորչակի՝ հաջողության գաղտնիքը հասարակ է «Գարեջուր պատրաստելը պետք է քո սիրելի գործը լինի, բացի դրանից պետք է շատ կարդալ ու զրուցել մարդկանց հետ»։
Ֆիրման արդեն 6 տարվա պատմություն ունի, հիմա տարեկան արտադրությունը կազմում է 700 հեկտոլիտր, ընդ որում պահանջարկը դարձյալ գերազանցում է առաջարկը։




























