Իսրայելի Հայֆա քաղաքի մերձակայքում սկիզբ առած հրդեհի մարման աշխատանքներին Թուրքիայի աջակցությունը, կարծես, երկկողմ հարաբերությունների բարելավման սկիզբ է հանդիսանում։

Թուրքական Anadolu գործակալության հետ հարցազրույցի ընթացքում Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Սելչուք Ունալը նշել է, թե Թուրքիայի ԱԳՆ գլխավոր խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուն Ժնեւում հանդիպել է իսրայելցի բարձրաստիճան մի պաշտոնյայի հետ։

Իսրայելական «Հաարեց»-ը գրել է, թե Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հրդեհների մարման աշխատանքերին աջակցած Թուրքիայի հետ առկա դիվանագիտական հակամարտությունը փորձում է կարգավորել։

Նշենք, որ Իսրայելի Հայֆա քաղաքի շրջակայքում սկիզբ առած հրդեհների մարման աշխատանքներին աջակցելու համար Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով 2 թուրքական ինքնաթիռ է մեկնել Իսրայել։

Իսրայելի վարչապետը Թուրքիայի այս օգնության համար շնորհակալություն է հայտնել Էրդողանին։