Պորտուգալական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մարդ է զոհվել։

Մի մարդ է զոհվել Պորտուգալիայի արեւմուտքում Նազարե քաղաքում գտնվող դպրոցներից մեկի տարածքում տեղի ունեցած հարձագության հետեւանքով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությունը։

Ըստ առկա տեղեկությունների՝ երկու դպրոցականների ազգականների միջեւ վիճաբանություն է սկսվել դպրոցի բակում։ Նրանցից մեկը կրակ է բացել, վիրավորելով 67-ամյա տղամարդուն, որը հետագայում մահացել է հիվանդանոցում։

Կրակողին տարել են ոստիկանական բաժանմունք, իրականացվում է հետաքննություն։