Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պայմանավորվել են միահամուռ գործել նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպիլին թունավորելուց հետո`«Ռուսաստանի ագրեսիվ պահվածքին» հակազդելու համար, հաղորդում է Reuters-ը:
Մերկելի մամուլի քարտուղար Շտեֆեն Զեյբերտի խոսքով՝ Մերկելը դատապարտել է հարձակումը եւ վստահեցրել Մեյին, որ շատ լուրջ է վերաբերում բրիտանական կառավարության կասկածներին՝ թունավորմանը Ռուսաստանի հնարավոր մասնակցության մասին:
«Մերկելը նշել է, որ Ռուսաստանը պետք է որքան հնարավոր է շուտ արձագանքի բրիտանական կառավարության հիմնավորված հարցերին եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպությանն անհապաղ քիմիական զենքի համապատասխան ծրագիրը հրապարակի», - ասել է Զեյբերը:
Հիշեցնենք, որ նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ շատ հավանական է, որ Մոսկվան ներգրավված է Սկրիպալի եւ նրա դստեր թունավորմանը:
Մարտի 4-ին ԳՀՎ 66-ամյա նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա 33-ամյա դուստր Յուլիան ենթարկվել են անհայտ նյարդային գործակալի ազդեցության: Նրանց անգիտակից վիճակում գտել էին Սոլսբերիի The Maltings առեւտրի կենտրոնի նստարանին:
Երկուսն էլ այժմ ծայրահեղ վիճակում հիվանդանոցում են գտնվում: 2004-ին Սկրիպալը կալանավորվել էր Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության կողմից, այնուհետեւ դատապարտվել 13 տարվա ազատազրկման` պետական դավաճանության համար՝ զրկելով բոլոր կոչումներից եւ մրցանակներից: 2010-ին լրտեսության մեղադրանքով ձերբակալված անձանց փոխանակման շրջանակներում նա փոխանցվեց ԱՄՆ-ին: Նույն թվականին նախկին ԳՀՎ գնդապետը Մեծ Բրիտանիա տեղափոխվեց:
Ռուսաստանը պատասխանատու է նախկին ռուսական լրտեսի թունավորման համար. Թերեզա Մեյ
ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության արժեքավոր գործակալներից էր
Ոստիկանությունը Սկրիպալի կնոջ եւ որդու գերեզմաններից ծաղիկները տարել է
Բրիտանական լրատվամիջոցները հայտնել են Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման պատճառները
Ոստիկանությունը սկսել է քննել Սկրիպալի՝ տանը թունավորվելու տարբերակը
Սկրիպալի թունավորման վայրից հոսպիտալացված ոստիկանը խոսել է
Մենք որեւէ փաստ չենք լսել Սկրիպալի թունավորմանը Ռուսաստանի մասնակցության մասին. Լավրով
Նախկին գնդապետ Սկրիպալի թունավորման վայրում աշխատող փրկարարները հիվանդանոցում են հայտնվել



























