Տեներիֆե կղզու (Կանարյան կղզիների ինքնավար համայնք) հյուսիսում երկնաքար է ընկել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Diario de Avisos թերթին:

Նրա խոսքերով՝ տիեզերական մարմնի անկումը տեղի է ունեցել հուլիսի 14-ին, բայց միայն հիմա է հայտնի դարձել այս իրադարձության մասին: Կղզու Գիտության եւ տիեզերական թանգարանն իր տեսախցիկներից մեկի շնորհիվ կարողացել է հաստատել տեղի ունեցածը: Լրատվամիջոցը նաեւ տեղադրել է տեսանյութ, որում պատկերված է անկումը: Ենթադրվում է, որ երկնաքարը կարող էր ընկնել Իկոդ դե լոս Վինոս եւ Բուենավիստա դել Նորտե քաղաքների միջեւ: Ինչպես հստակեցվում է, անկման գոտում, հավանաբար, կարելի է գտնել տիեզերական մարմնի սեւ կտորներ` մետաղադրամի չափ եւ 10-50 գրամ կշռող:

Գտնված երկնաքարերից ամենամեծը Գոբան է, որը կարող է կշռել ավելի քան 60 տոննա: Այն պահպանվում է Նամիբիայում իր անկման վայրում: