Անցած օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք:

Ըստ StopCov պաշտոնական կայքի` այս պահի դրությամբ վարակվածների ընդհանուր թիվը 1216 է:

Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամվա ընթացքում երկու հիվանդ է դուրս գրվել կլինիկայից, Վրաստանում COVID-19-ի համավարակից բուժվել է 996 մարդ, մահացել է 17 մարդ:

7166 մարդ գտնվում է կարանտինում, 282-ը գտնվում է հիվանդանոցներում` բժիշկների հսկողության ներքո:

Վրաստանի 41 քաղաքացի բուժման նպատակով տեղափոխվել է այլ երկրներից: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին: