Ավելի քան 100 000 մարդ առանց էլեկտրականության է մնացել ուժեղ քամու պատճառով, որը հարվածել է Կանադայի արեւելյան Օնտարիո նահանգի հարավային հատվածին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CTV-ին:
Տարերքը մոլեգնել է գիշերը՝ Էրի եւ Գուրոն լճերի տարածքում։ Տուժել են Պորտ Ալբերտ եւ Վինձոր քաղաքների բնակիչները: Քամու արագությունը տեղ-տեղ գերազանցել է 100 կմ/ժ-ը (28 մ/վ): Արդյունքում տարածաշրջանում հարյուրավոր ծառեր են տապալվել, էլեկտրահաղորդման գծերը վնասվել են, քամու ուժգնությունը պոկել է շատ տների տանիքները:
Վթարային բրիգադներն արդեն վերացնում են աղետի հետեւանքները, դրանք նախատեսվում է ավարտել երկուշաբթի օրվա վերջին: Զոհերի մասին տեղեկություն չկա:





























