ԱՄՆ-ում 2021թ. ատրճանակ գնած յուրաքանչյուր երրորդը եղել է կին, տեղեկացրել է CBS հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ վերջին ժամանակներս ամերիկացի կանանց բաժին է ընկնում հրազենի վաճառքի 40 տոկոսը։
«Որովհետեւ կանանց վրա այնքան շատ հարձակումներ են կատարվում։ Ես ինձ այժմ ավելի վստահ եմ զգում, երբ զենք եմ կրում, եւ ստիպված չեմ կռահել, թե ինչ անեմ, եթե ինչ-որ բան պատահի»,- հեռուստաալիքի լրագրողին ասել է զենք գնող կանանցից մեկը՝ Ակիտա Գորդոնը։
Նշվել է, որ շատ աղջիկներ ատրճանակ գնելուց հետո առանց դրա տնից դուրս չեն գալիս։
CBS-ը նշել է նաեւ, որ 2010-ից հրազենի օգտագործմամբ սպանությունների թիվը սեւամորթ կանանց շրջանում ավելացել է ավելի քան երեք անգամ։



























