Կապ կա՞ արդյոք մարդու մասին առաջին տպավորության եւ քաղաքական նախասիրությունների միջեւ, պարզել են սոցիոլոգիայի ամերիկացի փորձագետները։ Արդյունքները շատ հետաքրքիր են եղել։

Հյուսիսային Կարոլինայի համալսարանը սոցիոլոգիական հետաքրքիր ուսումնասիրություն է անցկացրել: Ուսումնասիրել են, թե ինչպես են ուսանող կամավորներն արձագանքում նոր ծանոթներին։ Հարցումների արդյունքները հրապարակվել են PLOS ONE ամսագրում։

Նախ, 181 հոգուց բաղկացած խմբին խնդրել են նայել 100 զույգ դեմքերի: Բոլոր «նոր ծանոթները» բնութագրվել են որպես դեմոկրատական կամ հանրապետական կուսակցություններին պատկանող: Այստեղ արդյունքները բացարձակապես ակնհայտ են եղել։ Երբ ուսանողները գնահատել են իրենց համակրած կուսակցությանը պատկանող մարդկանց լուսանկարները, ապա նրա անդամները նույնպես բարեխիղճ ու հաճելի են թվացել։ Իսկ հակադիր քաղաքական հայացքների ներկայացուցիչներն ընկալվել են որպես ավելի ագրեսիվ կամ պարզապես ոչ համակրելի։

Մյուս խումբը մի փոքր ավելի բարդ խնդիր է կատարել։ Նրանց խնդրել են երկու անգամ գնահատել նկարները: Սկզբում, ինչպես պարզապես օտարների: Երկրորդ անգամ նրանք նայել են նույն լուսանկարները՝ արդեն իմանալով, թե որ կուսակցությանն է պատկանում պատկերված անձը։ Պարզվել է, որ շատ սուբյեկտներ կտրուկ փոխել են իրենց վերաբերմունքը օբյեկտի նկատմամբ՝ իմանալով նրա քաղաքական պատկանելությունը։