Անտոնի Գաուդիի նախագծով Բարսելոնայում Սագրադա Ֆամիլիա (Սուրբ Ընտանիքի) տաճարի երկու աշտարակների կառուցումն ավարտվել է աշխատանքի մեկնարկից 140 տարի անց։ Դրանք կլուսավորվեն Սուրբ Ծննդյան տոների համար՝ դեկտեմբերի 17-ից հունվարի 8-ը։
Նոր աշտարակները նվիրված են ավետարանիչներ Ղուկասին եւ Մարկոսին։ Դրանց վերեւում եռամորֆների թեւավոր պատկերներն են՝ ցուլ եւ առյուծ, ինչպես ընդունված է քրիստոնեական պատկերագրության մեջ։
Անցյալ տարի բացված Մարիամ Աստվածածնի աշտարակի հետ միասին վեց կենտրոնական աշտարակներից երեքն այժմ ավարտված են: Ընդհանուր առմամբ, ըստ նախագծի, տաճարի վերեւում պետք է բարձրանան 18 սրաձողեր։
Տաճարի շինարարությունը սկսվել է 1882 թվականին եւ կավարտվի մինչեւ 2030 թվականը։ Սկզբում այն իրականացվում էր բացառապես կատալոնացիների նվիրատվությունների հաշվին, սակայն ժամանակի ընթացքում խոշոր ծրագրի համար բյուջեից գումարներ են սկսել հատկացվել։



























