Նեպալի գերագույն դատարանը որոշել է ազատ արձակել ֆրանսիացի սերիական մարդասպան Շառլ Սոբհրաջին, որը նաեւ հայտնի է որպես «բիկինի սպանող» կամ «օձեր սպանող»:
Նա ազատ է արձակվել տարիքի պատճառով։ 2003 թվականից նա գտնվում է Նեպալի բանտում՝ երկու ամերիկացի զբոսաշրջիկների սպանության մեղադրանքով։ Դատարանը նաեւ որոշում է կայացրել նրան արտաքսել Ֆրանսիա՝ ազատ արձակվելուց հետո 15 օրվա ընթացքում։
Ոստիկանությունը Սոբհրաջին ձերբակալել էր 2003 թվականի սեպտեմբերին՝ հինգ աստղանի հյուրանոցում։ 1996 թվականին նա փախել է Նյու Դելիի բանտից այն բանից հետո, երբ նրան պետք է արտահանձնեին Թաիլանդին, որտեղ նրան մեղադրանք կառաջադրվի Պատայայի լողափին բիկինիով վեց կանանց սպանության համար։
Ավելի ուշ Սոբհրաջը կրկին ձերբակալվել է Գոայում: Հայտնի է, որ Հնդկաստանի բանտից ազատվելուց հետո նա հանգիստ ապրել է Ֆրանսիայում։ Սոբհրաջն իր միջնորդության մեջ պնդել է, որ արդեն 19 տարի բանտ է նստել։ Այժմ նա 78 տարեկան է։
Կատմանդուի եւ Բհակտապուրի շրջանային դատարանները նրան մեղավոր են ճանաչել 1975 թվականին Ամերիկայի եւ Կանադայի քաղաքացիների սպանության մեջ։ Նա նաեւ մեղավոր է ճանաչվել Կատմանդուում ԱՄՆ քաղաքացի Կոննի Ջո Բրոնզիչի եւ Կանադայի քաղաքացի Լորան Կարիերի սպանության մեջ։



























