Ռուս կայսրուհի Եկատերինա II-ի ոսկե կնիքը Բրիտանիայում Hartley Auctions աճուրդի տանը վաճառվել է գրեթե 28 հազար դոլարով, գրում է Daily Mail-ը։

«Կնիքը թվագրված է 1780 թվականով։ Այն օգտագործվել է ռուսական կայսերական արքունիքում որպես պաշտոնական կնիք»,-ասվում է հրապարակման մեջ։ 

Նշվում է, որ կնիքի վրա, որը վաճառվել է 22,9 հազար ֆունտ սթեռլինգով (27,7 հազար դոլար), պատկերված են առյուծ եւ ձի: Այն երեսակել է Չառլզ Բռաունը։

«Ենթադրվում է, որ այն Անգլիա է վերադարձվել Լոնդոնում բնակվող վաճառական Մելիշ ընտանիքի անդամի կողմից»,-նշում է թերթը։

Թերթի տվյալներով՝  կնիքը թխվածքաբլիթների հին տուփի մեջ գտել է ոսկերչական իրերի փորձագետ Դեյզի Հարթլին։