Սուդանում երեք առյուծ է սպանվել այն բանից հետո, երբ փորձել են փախչել Սուդանի ռազմական բազայից, հայտնում է AFP-ն`վկայակոչելով կենդանիների ապաստարանի ներկայացուցչին:
Առյուծները ծնվել են երկու տարի առաջ Սուդանի կենդանիների փրկության կենտրոնում, որը գտնվում է մայրաքաղաք Խարթումից հարավ, ասել է կենտրոնի աշխատակից Մոաթազ Քամալը:
Լեո, Ռենաս եւ Ամանի անուններով առյուծները վերջերս վաճառվել եւ տեղափոխվել են մասնավոր ֆերմա, որը պատկանում է կիսառազմական արագ արձագանքման ուժերին մայրաքաղաքի քույր քաղաք Օմդուրմանում:
Սուդանի կենդանիների փրկության կենտրոնի հայտարարության մեջ ասվում է, որ երեքշաբթի երեկոյան իրենք «զանգ են ստացել այն մասին, որ երեք առյուծներ փախել են»։
«Մենք անմիջապես մոբիլիզացրինք մեր թիմն ու սարքավորումները եւ մշակեցինք առյուծներին անվտանգ թակարդը նետելու կամ էֆթանազիայի ենթարկելու ծրագիր», - ասվում է հայտարարության մեջ:
Ավելի ուշ փրկարար խմբին ասել են «չգալ»`հայտնելով, որ երեք առյուծները «գնդակահարվել են»:
Սուդանի կենդանիների փրկության կենտրոնը բացվել է 2021 թվականին՝ Խարթումի թերսնված եւ հիվանդ առյուծներին փրկելու առցանց արշավից հետո:




























