-40 աստիճանի հազվադեպ ձնամմրիկ է սկսվել ԱՄՆ-ում, տեղեկացրել է AFP-ն։
Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի տվյալներով՝ արդեն կուրացնող սպիտակ մշուշ է տարածվել, եւ վտանգավոր ճանապարհային պայմաններ են ստեղծվել։
I-90 գլխավոր հյուսիսային ավտոմայրուղին փակվել է Հարավային Դակոտայում, եւ պաշտոնական անձինք հայտարարել են, որ այն մինչեւ ուրբաթ չի բացվի։
Ուժեղ ձյունը եւ պտտահողմը խախտել են հանգստյան պլանները տարվա ամենաաշխույժ սեզոնին. Արկտիկայից եկող հսկայական սառը օդային հոսանքները սառեցրել են երկրի կենտրոնը։
Օդերեւութաբանները նշել են, որ որոշ տեղերում այնքան ցուրտ է եղել, որ նա, ով կհամարձակվեր փողոց դուրս գալ, կսառչեր մի քանի րոպեում։
Մի քանի ավտոմայրուղիներ ներկայում համարվում են անանցանելի։
Ինքնաթիռների թռիչքները հսկող Flightaware.com կայքը նշել է, որ հինգշաբթի հետաձգվել է ավելի քան 22 000 չվերթ, ընդ որում՝ 5 500 չվերթ լիովին չեղարկվել է։
AccuWeather-ի օդերեւութաբանները հայտարարել են, որ փոթորիկը կարող է վերածվել այսպես կոչված «ռումբ-ցիկլոնի» այն գործընթացի հետեւանքով, որը հայտնի է որպես «ռումբագենեզ», երբ մթնոլորտային ճնշումն ընկնում է եւ սառը օդի զանգվածը բախվում է տաք օդի զանգվածին։
Ազգային օդերեւութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ մեկ կամ երկու ժամ տեւողությամբ ձնամրրիկներ արդեն եղել են կամ սպասվում են Կենտրոնական հարթավայրերից մինչեւ Ատլանտիկա եւ հյուսիս-արեւելք։



























