Տոկիոյի համալսարանի տվյալներով՝ գլոբալ տաքացման պատճառով մարիմո ջրիմուռների վրա արեւի չափազանց մեծ ազդեցությունը կարող է լրջորեն վնասել դրանց աճին:
Egagropila Linnaeus-ը կամ մարիմոն կանաչ ջրիմուռ է, որն ապրում է Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտու քաղցրահամ ջրերում։ Այս բույսերը կազմում են խիտ, գնդիկավոր գաղութներ՝ դրանք դարձնելով հայտնի բույս, որն աճեցնում են ակվարիումներում եւ օգտագործում որպես տուրիստական հուշանվերներ:
Ամենամեծ մարիմոները հայտնաբերվել են Ճապոնիայի հյուսիսային Հոկայդո կղզու Ական լճում, որտեղ ձմեռային սառույցը պաշտպանում է նրանց արեւի լույսից: «Մենք գիտենք, որ մարիմոն կարող է գոյատեւել արեւի պայծառ լույսի ներքո ամառային տաք ջրերում, սակայն ձմռան ցածր ջերմաստիճանում մարիմոյի ֆոտոսինթետիկ հատկությունները չեն ուսումնասիրվել»,- բացատրում են գիտնականները խնդիրը:
Ուստի կենսաբանները ձմռանը գնացել են այդ լիճ, չափել են ջրի տակ լույսի մակարդակը սառույցով եւ առանց սառույցի, ինչպես նաեւ վերցրել են մարիմոյի 10-15 սանտիմետր տրամագծով մի քանի գնդակներ։ Լաբորատորիայում նրանք վերստեղծել են սառույցի պայմանները, ջերմաստիճանը եւ բնականին նման լուսավորությունը: Պարզվել է, որ արեւի լույսից վնասված մարիմո բջիջները կարող են վերականգնվել 4-ժամյա ազդեցությունից հետո 30 րոպեում ստվերում։ Այնուամենայնիվ, պայծառ ցերեկային լույսի ներքո վեց եւ ավելի ժամվա ընթացքում ֆոտոսինթեզի մեջ ներգրավված որոշ բջիջներ վնասվել են, եւ ջրիմուռները մահացել են նույնիսկ ստվերումից հետո:
Սրանից գիտնականները եզրակացնում են, որ գլոբալ տաքացման շարունակականության եւ Ական լճի սառցե ռեժիմի խախտման հետ մեկտեղ, նրա մարիմո ջրիմուռներին լուրջ վտանգ եւ ոչնչացում է սպառնում։



























