Հնագետները հայտնաբերել են մի սրահ, որը կառուցել են վիկինգները Հարալդ I Կապուտատամի օրոք։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Յուտլանդիայի թանգարանը։
Նախնական թվագրումը վերագրում է դահլիճը մոտավորապես 9-րդ դարի երկրորդ կեսին կամ 11-րդ դարի առաջին կեսին, բայց, ամենայն հավանականությամբ, այն գործել է Հարալդ Կապուտատամի օրոք։
Հարալդ I Կապուտատամը կառավարել է Դանիան եւ Նորվեգիան 930-986 թվականներին: Նա հիշվում է որպես հաջողակ նվաճող, ինչպես նաեւ թագավոր, ով համոզում էր Դանիայի ժողովրդին ընդունել քրիստոնեություն։
Հայտնագործությունը կատարվել է Հյուսիսային Յուտլանդիայի Ջամերբուգտ մունիցիպալիտետի Հյուն գյուղի մոտ բնակարանաշինության ժամանակ։ Սրահի երկարությունը հասնում է 40 մետրի, իսկ լայնությունը՝ 8-10 մետրի, ամենայն հավանականությամբ այն օգտագործվել է քաղաքական հանդիպումների, հյուրեր ընդունելու եւ որպես հասարակական կյանքի կենտրոն։ Նրա արտաքին տեսքը հիշեցնում է Հարալդի այլ ամրոցներում հայտնաբերված կառույցները, ներառյալ Ֆիրկատը Հոբրոյում եւ Ագերսբորգը Ագերսունդում:
Պեղումների վայրի կողքին գտնվող ռունի քարը նույնպես կարելի է վերագրել այս թագավորի կառավարման դարաշրջանին: Քարը կանգնած է Հունե-Քիրքում, վրան գրված է տեքստ, որը թվագրվում է 970-1020 թվականներով։
Պեղումները կվերսկսվեն 2023 թվականին, միեւնույն ժամանակ կիրականացվի օրգանական նյութերի ռադիոածխածնային թվագրում։



























