ԱՄՆ-ում կինն առաջին անգամ դարձել է M1A2 Abrams տանկի անձնակազմի անդամ, հայտնում է Military Times-ը։
Հրատարակության տվյալների համաձայն՝ սերժանտ Սինթիա Ռամիրեսը դեկտեմբերի սկզբին ավարտել է տանկային հրետանու դասընթացը եւ միացել 1-ին հեծելազորային դիվիզիայի 12-րդ հեծելազորային գնդի 1-ին գումարտակին։
Մինչ այդ աղջիկը ծառայել էր որպես վարորդ, օպերատոր եւ հրաձիգ։ Հրատարակությունը նշել է, որ Ռամիրեսի նշանակումն ամերիկյան բանակի մարտական ստորաբաժանումներում կանանց գենդերային ինտեգրման ուղղությամբ արված եւս մեկ քայլ է:



























