Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի տեղեկացրել էր, որ 200 զինվորական է ուղարկել Խուարես սահմանամերձ քաղաք կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար։ Բանտարկյալների փախուստը բանտից ապստամբության պատճառ է դարձել բանտում, որը հանգեցրել է այն բանին, որ փախած բանտարկյալների հետախուզում հայտարարվի, տեղեկացրել է Reuters-ը։
Իշխանությունները աշխատանքից հեռացրել են բանտի պետին, որտեղի փախել է մոտ 30 բանտարկյալ։
Սահմանամերձ Չիուաուա նահանգի դատախազները հայտարարել են, որ բանտապետ Ալեխանդրո Ալվարադոն ազատվել է եւ նրա դեմ գործ է հարուցվել փախուստի հետ կապված։
Կիրակի 19 մարդ էր զոհվել Տեխասի Էլ Պասո քաղաքից մի քանի մղոն հեռավորությամբ գտնվող բանտի վրա գրոհայինների հարձակման ժամանակ։ Զոհվել են մեկ պահապան եւ բանտարկյալներ։ Տեղի է ունեցել նաեւ զանգվածային փախուստ, որին մասնակցել է կարտելի ղեկավար Էռնեստո Ալֆրեդո Պինոն դե լա Կրուզը, որը հայտնի է նաեւ որպես «Էլ Նետո»։
Դաշնային իշխանությունները հետագայում բանտում հայտնաբերել են «VIP-գոտի»՝ թմրանյութերով եւ փողերով։
Երկուշաբթի երեկոյան Չիուաուայի կառավարությունը տեղեկացրել էր, որ յոթ մարդ զոհվել է ոստիկանության հետ հետագա բախումների ժամանակ։ Նրանցից երկուսը ոստիկան էր։
Կիրակնօրյա միջադեպը հանգեցրել է վերջին տարիներին ամենամեծ թվով զոհերին Մեքսիկայի բանտերում։




























