Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է երկրի նախագահ Էրդողանի մասնակցությամբ նախօրեին տեղի ունեցած խորհրդակցության մասին։ Նա, մասնավորապե, ասել է, որ կարող է կազմակերպվել Սիրիայի հյուսիսային մասի պարեկում Ռուսաստանի հետ համատեղ, տեղեկացրել է TRT հեռուստաալիքը։

Հիշեցնելով, որ նախօրեին իրեն ընդունել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցության կենտրոնատեղիում, Աքարն ասել է. «Ինչպես միշտ, մենք կանոնավոր, պարբերական հանդիպումներ ենք ունենում մեր նախագահի հետ։ Մենք նրան տեղեկություն ենք տրամադրել վերջին իրադարձությունների մասին եւ ստացել նրա հրահանգները»։

Թուրքիայի պաշտպանության նախարարը նաեւ մեկնաբանել է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Սիրիայի պաշտպանության նախարարների եւ հետախուզական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման հարցը, որը տեղ է ունեցել Մոսկվայում դեկտեմբերի 28-ին։

«Հանդիպումները կշարունակվեն։ Այս առիթով ձեռք են բերվել անհրաժեշտ պայմանավորվածություններ։ Մենք կարող ենք Ռուսաստանի հետ համատեղ զարգացնել Սիրիայի հյուսիսի պարեկումը։ Այդ գործընթացը կշարունակվի փորձագետների կրկնակի հանդիպումների ձեւով... Մենք միշտ աջակցել եւ աջակցում ենք ՄԱԿ ԱԽ 2254 բանաձեւի կատարմանը»,- ասել է նա։