ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ներմուծվող չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը կարող են իջեցվել՝ լրագրողներին հայտարարելով, որ «դուք չեք կարող բարձրացնել» 145%-անոց դրույքաչափը, հաղորդում է NBC News-ը։
«Դե ինչ, դա չի բացառվում։ Նկատի ունեմ՝ կտեսնենք։ Հենց այս Այս պահին հնարավոր չէ ավելին բարձրացնել։ Ինդեքսը 145 նշագծին է: Դրա համար էլ գիտենք, որ այն իջնելու է»,-ասել է Թրամփը։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը նախատեսում են այս շաբաթավերջին Ժնևում հանդիպել իրենց չինացի գործընկերների հետ։





























