ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լարվածության թուլացման կոչ է արել և աջակցություն է հայտնել ուղիղ երկխոսությանը Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի և Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ հինգշաբթի ունեցած առանձին հեռախոսազրույցների ժամանակ, հայտնել է Պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը։
Պետքարտուղարության խոսնակը հայտնել է, որ Ռուբիոն վերջին պայթյուններից առաջ երկու հեռախոսազրույցներում էլ «ընդգծել է անհապաղ լարվածության թուլացման անհրաժեշտությունը»։
«Նա Միացյալ Նահանգների աջակցությունն է հայտնել Հնդկաստանի և Պակիստանի միջև ուղիղ երկխոսությանը և կոչ արեց շարունակել ջանքերը հաղորդակցության բարելավման ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ։
Դիմելով Ջայշանկարին՝ Ռուբիոն վերահաստատել է Հնդկաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարում համագործակցելու ԱՄՆ հավատարմությունը, նշել է Բրյուսը։
Ըսս խոսնակի՝ նա միաժամանակ ցավակցություն է հայտնել Շարիֆին երկու հարևան երկրների միջև շարունակվող հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց մահվան մասին հաղորդագրությունների կապակցությամբ և Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնելու համար։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս էր հայտնել, որ պատասխան հարվածները կդադարեն և հայտարարել, որ պատրաստ է օգնել, սակայն Վաշինգտոնը լարվածությունը թուլացնելու համար պաշտոնական միջնորդական ծառայություններ չի առաջարկել։





























