Իրաքի ափերի մոտ հարված է հասցվել նավթային լցանավի վրա, ինչից հետո նավը հրդեհվել և հաջողվել է փրկել անձնակազմի ավելի քան 50 անդամի։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Իրաքի նավահանգիստների վարչության գլխավոր տնօրեն Ֆարհան ալ-Ֆարտուսիին։

Ավելի վաղ հաղորդվել էր նավաստիներից մեկի մահվան մասին. նա Հնդկաստանի քաղաքացի է եղել։