Հինգշաբթի առավոտյան Օլդ Դոմինիոն համալսարանում տեղի ունեցած կրակոցների ժամանակ մեկ մարդ է սպանվել, երկու մարդ էլ ծանր վիրավորվել են, հաղորդում է NBC News-ը։
Հրաձգողը կրակ է բացել տեղական ժամանակով մոտավորապես 10:49-ին Վիրջինիա նահանգի Քոնստանթ Հոլ քաղաքում։ Երկու վիրավորների ինքնությունը դեռևս պարզված չէ։
Հիվանդանոցի ներկայացուցիչը հայտնել է, որ նրանք ծանր վիճակում տեղափոխվել են Սենտարա Նորֆոլկի հիվանդանոց։ 10:48-ին կրթօջախը շտապ ահազանգ է հնչեցրել շենքում ակտիվ սպառնալիքի մասին։ 11:30-ին կրթօջախը միջադեպը որակել է որպես «ակտիվ կրակոցի իրավիճակ» և հայտնել, որ կրակողը «չեզոքացվել է»։ Համալսարանը լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել, և կրակողի ինքնությունը չի հրապարակվել։
Կրթօջախը հայտարարել է, որ համալսարանի տարածքում այլևս սպառնալիք չկա, սակայն խնդրել է մարդկանց խուսափել տարածքից։ Համալսարանի գլխավոր մասնաշենքում օրվա մնացած մասի համար դասերը չեղարկվել են։
Դեպքի վայր են ժամանել Նորֆոլկի ոստիկանությունը և Ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկ նյութերի դեմ պայքարի բյուրոյի վաշինգտոնյան բաժանմունքը։
Նահանգապետ Աբիգեյլ Սփանբերգերը հայտարարել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին։




























