Վեց ֆրանսիացի զինվոր վիրավորվել է Էրբիլում քրդական Փեշմերգայի և ֆրանսիական համատեղ ռազմական բազայի վրա ուղղված երկու անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, հաղորդում է Shafaq News-ը՝ հղում անելով աղբյուրին։
Տվյալ պահին վնասի չափի կամ վիրավոր զինվորների վիճակի մասին լրացուցիչ տեղեկություններ չկան։
Ավելի վաղ AFP-ն հաղորդել էր ԱՄՆ հյուպատոսության և Էրբիլի միջազգային օդանավակայանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների մասին՝ հայտնելով, որ անօդաչու թռչող սարքեր են խոցվել։




























