Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները ձերբակալել են ավելի քան 20 մարդու, որոնց թվում՝ օտարերկրացիների, իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածները և դրանց հետ մղումը նկարահանելու համար, հաղորդում է BBC-ն։
Ձերբակալվածներին ազատազրկում և տուգանքներ են սպառնում։
Քաղաքացիները կարող են տուգանքների, ազատազրկման և արտաքսման ենթարկվել՝ հրետակոծությունից կամ այլ միջադեպերից վնասի պատկերներ տարածելու համար, զգուշացնում է Միացյալ Արաբական Էմիրություններում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։
Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունների պահանջները վերաբերում են նաև այլ երկրների քաղաքացիներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 60-ամյա բրիտանացի տղամարդու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Դուբայում կիբերհանցագործության մասին օրենքները խախտելու համար, երբ նա, ենթադրաբար, նկարահանել է քաղաքի վրայով թռչող իրանական հրթիռները։




























