Հնդկաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են վեց ուկրաինացի և մեկ ԱՄՆ քաղաքացի՝ Հնդկաստանի դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու դավադրության մեղադրանքով, մարտի 17-ին հաղորդել է The Indian Express-ը։
Ըստ թերթի՝ մեղադրյալները Հնդկաստան են մտել վավեր վիզայով, բայց Միզորամ նահանգ են մտել առանց անհրաժեշտ սահմանափակ գոտու թույլտվության։
«Այնտեղից նրանք հատել են Մյանմայի սահմանը, որտեղ, ըստ որոշ տեղեկությունների, հանդիպել են Հնդկաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված էթնիկ խմբերի։ Հետաքննությունները նաև պարզել են, որ նրանք Եվրոպայից Միզորամ էին տեղափոխում անօդաչու թռչող սարքերի մի քանի խմբաքանակ», - նշել է թերթը։
The Indian Express-ը հավելել է, որ ԱՄՆ քաղաքացին ձերբակալվել է Կալկաթայի օդանավակայանում ներգաղթի բյուրոյի կողմից, իսկ ուկրաինացիները՝ Լաքնաուի և Դելիի օդանավակայաններում։





























