Ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանական վարչության աշխատակիցները տարբեր ժամանակահատվածներում Ինտերպոլի «Կարմիր ծանուցմամբ» հետախուզվող Թուրքիայի Հանրապետության քաղաքացիների են ձերբակալել։ Նրանք են 1998 թվականին ծնված Ու. Ի.-ին և 1992 թվականին ծնված Ու. Խ.-ին։ Այս մասին հայտնում է Գրուզիա-Օնլայնը։

Ու. Ի.-ն Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվել է դիտավորյալ սպանության մեղադրանքով, իսկ Ու. Խ.-ն՝ Ինտերպոլի «Կարմիր ծանուցմամբ»՝ բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու մեղադրանքով։

Իրավապահների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում երկուսն էլ ձերբակալվել են Աջարիայում։

Ներկայումս ձերբակալվածների նկատմամբ իրականացվում են օրենքով նախատեսված արտահանձնման ընթացակարգերը։