ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրանում ուրանի խտանյութի գործարանի վրա, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը։
«Արդականում (Յազդ նահանգ) դեղին տորթի (ուրանի խտանյութ - խմբ.) գործարանը թշնամու հարձակման թիրախ է դարձել։
Նախնական տվյալներով՝ միջադեպն օբյեկտից դուրս ռադիոակտիվ նյութերի արտանետման չի հանգեցրել»,- նշել է գործակալությունը՝ հաղորդում է Pars Today-ը։
ԱՄՆ-ն ու Իսրայելն այսօր ավելի վաղ հարվածներ են հասցրել Իրանի ծանր ջրի արտադրության գործարանին:





























