News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխատանքային ժամերին համացանցային սերֆինգի դադարները նկարող են նպաստել աշխատանքից գոհունակության զգացման առաջացմանը: Այսինքն համացանցի ռեսուրսներում կարճատեւ դադարները կարող են արդյունքում մեծացնել աշխատանքի արդյունավետությունը, հայտնում է Computers in Human Behaviour-ը:

Հետազոտողները ուսումնասիրել են 250 ուսանողների վարքագիծը՝ հետեւելով այնպիսի ցուցանիշների, ինչպես աշխատանքից գոհունակության մակարդակը, բացասական էմոցիաները, ինչպես նաեւ աշխատանքից ազատվելու ցանկությունները: Պարզվել է, որ փորձի նույնիսկ այն մասնակիցները, որոնք գործատուների եւ գործընկերների կողմից բացասական վերաբերմունքի են արժանացել, ցուցադրել են աշխատանքից գոհունակության ավելի բարձր մակարդակ, եթե հնարավորություն են ունեցել աշխատանքային ժամին համացանց մտնելու:

«Աշխատանքային ժամին համացանց մտնելով՝ մարդն ազատվում է բացասական էմոցիաներից, ինչպես նաեւ ավելի հեշտ է հաղթահարում նույնիսկ ամենալուրջ եւ վտանգավոր սթրեսը: Այսինքն՝ վերջնարդյունքում աշխատանքային ժամին համացանցային սերֆինգը ավելի շուտ օգտակար, քան վնասակար զբաղմունք է: Եթե խոսքը րոպեական դադարների մասին է, ապա դրանք մեծացնում են արդյունավետության մակարդակը, հաղորդում են գոհունակության զգացում, ինչպես նաեւ ընդհանրապես մեծացնում են էներգիան, ինչի շնորհիվ մարդը աշխատելու համար նոր ուժ է ստանում»,- նշում են հետազոտության հեղինակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
Ամենաշատ