News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 20
USD
405.15
EUR
407.5
RUB
6.87
Տեսնել լրահոսը

Հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը չորրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում, NEWS.am–ին տեղեկացնում են ԱԳՆ–ից։

Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:

Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:

Բացի այդ, քննարկվել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։

Ի վերջո, կողմերը կրկին ընդգծել են իրենց պայմանավորվածությունը՝ շարունակելու կարգավորման գործընթացն առանց նախապայմանների։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել Հայաստանին
«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ ողբերգության հետեւանքով տուժածներին շուտափույթ ապաքինում են մաղթում...
Սա Հայաստանի շահերից բխող որոշում չէր. թուրքագետը`հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու մասին
Մենք տեսնում ենք, որ տարածաշրջանում այս վերջին շրջանում ակտիվ խաղացողները բավականին ակտիվ են իրենց հայտարարությունների…
Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունները տեղափոխել Երեւան եւ Անկարա
Սերդար Քըլըչը պատրաստ է այցելել Երեւան...
Սկզբից էլ մենք շեշտել ենք, որ Ադրբեջանի հետ ենք քայլերը համաձայնեցնում. Չավուշօղլուն՝ հայ–թուրքական գործընթացի մասին
Հայաստանում այս փաստից անհանգստանում են...
Հայ եւ թուրք բանագնացները սեպտեմբերին Կարսում են հանդիպելու. Ulusal Kanal
Ներկա են լինելու Էկոնոմիկայի, ԱԳ եւ կապի եւ տրանսպորտի նախարարները...
ՀՀ ԱԳՆ-ն չի հաստատում սեպտեմբերին Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին տեղեկությունը
Հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպման վերաբերյալ այս պահի դրությամբ որեւէ պայմանավորվածություն չկա․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ