ԼՂ-ում նոյեմբերի 30-ին վիրավորված զինծառայողներից Քաջիկ Բադալյանի վիճակն արդեն լավ է, նրան տեղափոխել են հիվանդասենյակ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի փոխտնօրեն Արտաշես Խաչատրյանը: 

Նա նշեց, որ իրենց մոտ տեղափոխված զինծառայողներից մյուսի՝  19-ամյա Կարապետ Միքայելյանի առողջական վիճակում փոփոխություն չկա, նա շարունակում է մնալ Վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր կայուն է: Կարապետ Միքայելյանը ստացել է գլխի թափանցող վիրավորում, իսկ Քաջիկ Բադալյանը որովայնի թափանցող, գնդակային վիրավորում, վնասվել են նրա աղիները եւ աջ ազդրը:

Նշենք, որ նոյեմբերի 30-ին վիրավորված մեկ այլ զինծառայող էլ՝ 32-ամյա Գագիկ Պողոսյանը, գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում:

32-ամյա Գագիկ Պողոսյանն ու 24-ամյա  Քաջիկ Բադալյանը Արցախի Աշան գյուղից են, իսկ Կարապետ Միքայելյանը՝ Սեւան քաղաքից:

Քաջիկ Բադալյան

Կարապետ Միքայելյան

Գագիկ Պողոսյան