ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է «Ղարաբաղ տելեկոմ» ընկերության նախագահ Պիեռ Ֆատուշի եւ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունից, հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախում ընկերության ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերին վերաբերող հարցեր:
Պետության ղեկավարը նշել է «Ղարաբաղ տելեկոմ»-ի կարեւորությունը ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման գործում եւ հույս հայտնել, որ ընկերությունը հետագայում եւս ակտիվ մասնակցություն է ունենալու Արցախում տարբեր տեսակի ծրագրերի իրագործմանը:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, այլ պաշտոնատար անձիք:



























